Վրաստանի ԱԳ նախարարը ողջունել է պատժամիջոցներ չկիրառելու մասին Պուտինի հայտարարությունը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանին հայտարարել է, որ ճիշտ է համարում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը Թբիլիսիի դեմ պատժամիջոցներ չկիրառելու վերաբերյալ, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

ՌԴ Պետդուման հուլիսի 9-ին կայացած լիագումար նիստում ընդունել է մի հայտարարություն, որով առաջարկել է Ռուսաստանի Դաշնության կառավարությանը քննարկել Վրաստանի դեմ հատուկ տնտեսական միջոցների կիրառման իրագործելիությունը և համապատասխան առաջարկներ ներկայացնել ՌԴ նախագահին: Պուտինը չի համաձայնել տնտեսական պատժամիջոցներ կիրառել Վրաստանի դեմ:

«Իհարկե, մենք հետևել ենք բոլոր իրադարձություններին, և պետք է ասել, որ հրահրող հայտարարությունները, որոնք հետագայում հանգեցրել են իրավիճակի վատթարացման՝ անընդունելի էին: Այն ինչ ես լսել եմ Ռուսաստանի նախագահից, անկասկած միակ և ճիշտ որոշումն էր, որը մնում է միայն ողջունել»,- ասել է Զալկալիանին:

ԱԳ նախարարի կարծիքով՝ ոչ մի դեպքում պետք չէ տրվել ապակառուցողական ուժերի սադրանքներին, որոնք միտված են երկրի ապակայունացմանը:

Հայերեն English Русский

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցը

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա