Տարածաշրջանային

Պուտինը հարկ չի համարում պատժամիջոցներ կիրառել Վրաստանի դեմ

2 րոպեի ընթերցում

Պուտինը հարկ չի համարում պատժամիջոցներ կիրառել Վրաստանի դեմ

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վրաց ժողովրդի հանդեպ հարգանքի պահպանման համար հարկ չի համարում պատժամիջոցներ կիրառել այդ երկրի դեմ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, նախագահը այդ քայլին է գնում նաև Վրաստանի հետ երկկողմ հարաբերությունների պահպանման համար:

«Մեկը դուրս եկավ, ինչ-որ բան ասաց, իրենից ինչ-որ բան երկևակայեց ու նրան ոչ ոք չգիտեր, բայց հիմա բոլորը խոսում են, այդ իմաստով նա հասել է իր նպատակին: Երկու ամսով նրան հեռացրել են, կգնա հանգստի, կվերադառնա ու կշարունակի աշխատանքը: Վրաստանում, սակայն, կան անձինք, ովքեր բողոքում են այդ ամենի դեմ»,- նշել է Պուտինը՝ անդրադառնալով իր հասցեին օրեր առաջ վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի հեռուստահաղորդավարԳեորգի Գաբունիայի հնչեցրած հայհոյանքներին:

Ռուսաստանի ղեկավարը գտնում է, որ մեծ պատիվ կլինի վրացի լրագրող Գեորգի Գաբունիայի դեմ քրեական գործ հարուցելը՝ անդրադառնալով ռուս պատգամավորների մտահղացմանը:

Հունիսի 7-ի երեկոյան «Ռուսթավի 2» հեռուստաալիքի հեռուստահաղորդավարԳեորգի Գաբունիան իր «P.S.» հեղինակային ծրագիրը սկսել է ՌԴ նախագահի հասցեին հայհոյանքներ տեղալով: Մեծ թվով օգտատերեր քննադատել են Գաբունիային և մտավախություն հայտնել, որ վրաց-ռուսական հարաբերությունները կարող են է՛լ ավելի սրվել: Հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան հայտարարել է, որ անթույլատրելի է համարում հայհոյանքը եթերում, թեև կիսում է հեռուստահաղորդավարի կարծիքը:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում