Տնտեսություն

ՊԵԿ-ն առաջին կիսամյակում 872 բողոք է լսել, որոնցից 422-ը բավարարել է

1 րոպեի ընթերցում

ՊԵԿ-ն առաջին կիսամյակում 872 բողոք է լսել, որոնցից 422-ը բավարարել է

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պետական եկամուտների կոմիտեն այս տարվա հունիս-հուլիս ամիսներին քաղաքացիների կողմից 872 բողոք է լսել, որոնցից 422-ը բավարարել է։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ՊԵԿ-ը լսել էր 371 բողոք, որոնցից բավարարել էր 180-ը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հուլիսի 9-ին մամուլի ասուլիսում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ ամփոփելով առաջին կիսամյակում հարկային և մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովի գործունեության ցուցանիշները։

«Այս տարի մասնակի բավարարվել է 69 բողոք, նախորդ տարվա 23-ի դիմաց։ Այս տարի կարճվել է 82 բողոք, մերժվել՝ 294 բողոք»,- ասաց Անանյանը։

Նա նշեց, որ նախորդ տարի ընդհանուր առմամբ լսվել է 882 բողոք, ինչը ՊԵԿ-ն ապահովել է այս տարվա կիսամյակով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում