Տնտեսություն

Այս տարի 56 միլիոն 409 հազարով ավելի ՀԴՄ կտրոն է տպագրվել

1 րոպեի ընթերցում

Այս տարի 56 միլիոն 409 հազարով ավելի ՀԴՄ կտրոն է տպագրվել

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այս տարվա 6 ամսում տպվել է 196 միլիոն 183 հազար հսկիչ դրամարկղային կտրոն, որն ապահովել է 831 միլիարդ դրամի հարկվող շրջանառություն։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հուլիսի 9-ին մամուլի ասուլիսում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ ներկայացնելով 2018-2019 թթ. դինամիկան ՀԴՄ կտրոնների վերաբերյալ։

«2018 թվականի 6 ամսում տպվել է 139 միլիոն 774 հազար հատ կտրոն, որն ապահովել է 665 միլիարդ դրամի շրջանառություն, իսկ 2019 թվականի 6 ամսում տպվել է 196 միլիոն 183 հազար հատ ՀԴՄ կտրոն, որն ապահովել է 831 միլիարդ շրջանառություն։ Այսինքն՝ այս տարի 56 միլիոն 409 հազարով ավելի կտրոն է տպվել։ Ունենք 40 տոկոսի աճ և դրանցով հայտարարագրվող շրջանառությունը կազմում է ավելի քան 21 տոկոս աճ, որով ապահովվել է 145 միլիարդ 950 միլիոն հարկվող շրջանառություն»,- ասաց Անանյանը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում