Եվրոպայում կարմրուկի ռիսկը բարձր է, ճանապարհորդելիս խորհուրդ է տրվում պատվաստվել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական երկրներում կարմրուկի տարածման ռիսկը բարձր է, մասնագետները հորդորում են այցելելուց առաջ պատվաստվել: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը նշեց, որ զբոսաշրջության ակտիվ շրջանում վարակիչ հիվանդությունների տարածման ռիսկը բարձրանում է: Հետևաբար, ճիշտ կլինի այս կամ այն երկրում հանգիստ կազմակերպելիս տեղեկանալ նաև հիվանդությունների տարածման մասին:

«Եվ որպեսզի կազմակերպված հանգիստը չվերածվի անհանգիստ իրավիճակի, ճիշտ կլինի նախապես պատվաստվել, եթե դա չի արվել: Ներկայում ռիսկային են եվրոպական երկրները՝ կապված կարմրուկի տարածման հետ: Առանձնացվում են Ֆրանսիան, Գերմանիան, Բուլղարիան, Ալբանիան, Իտալիան: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նշում է, որ 53 երկրից 47-ում այսօր այդ խնդիրը կա: Ընդամենը վեց երկրում կարմրուկի վիրուսի տեղական շրջանառություն չկա, դրանց թվում Հայաստանն է»,-ասաց մասնագետը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրապարակած տվյալների համաձայն, բոլոր 6 տարածաշրջաններում դիտվում է կարմրուկի տարածվածության աճ: 2019 թվականի առաջին եռամսյակի ընթացքում աճը կազմել է 300 տոկոս: Եվրոպական տարածաշրջանն ամենաակտիվն է կարմրուկի առումով: Միայն 2019 թվականի առաջին կիսամյակում 125 հազար կարմրուկի դեպք է արձանագրվել: Դրանցից 90-ը ավարտվել են մահվան ելքով: Բուռն զարգացող համաճարակային պրոցես երկու երկրում է գրանցվել՝ Ուկրաինայում, Վրաստանում: Այս տարվա ընթացքում Հայաստանն ունեցավ կարմրուկի 4 բերովի դեպք Ուկրաինայից և Վրաստանից:

«Բոլոր ճանապարհորդներին խորհուրդ ենք տալիս ունենալ պատվաստում կարմրուկի դեմ: Եթե մարդը չի հիշում պատվաստվել է, թե ոչ, գոնե մեկ դեղաչափը ճանապարհորդելիս անհրաժեշտ է: Առողջապահության նախարարությունը նախաձեռնություն ունի, բոլոր բուժհաստատություններին թույլատրված է մինչև 30 տարեկան անձանց անվճար պատվաստումներ կատարել: Նշված տարիքից բարձր քաղաքացիների համար պատվաստումը վճարովի է»,-ասաց Գայանե Սահակյանը:

Ինչ վերաբերում է այլ վարակիչ հիվանդություններին, ապա Գայանե Սահակյանը նշեց, որ արևադարձային երկրների դեպքում խորհուրդ են տրվում դիֆտերիայի և փայտացման դեմ պատվաստումները: Պակիստանի, Աֆղանստանի, Նիգերիայի դեպքում շրջանառվում է պոլիոմելիտ հիվանդությունը, և պատվաստելը անհրաժեշտ է: Հարավային Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի երկրների դեպքում էլ անհրաժեշտ է պատվաստվել դեղին տենդի և որովայնային տիֆի դեմ:

Մասնագետը նշում է, որ ամեն դեպքում ճանապարհորդելիս ճիշտ կլինի հետևել մաքրությանը, հիգիենիկ կանոններին, խմել միայն ստերիլիզացված ջուր, պատահական վայրերից սնունդ չգնել:

Հայերեն English

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը