ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների մակարդակով Եվրամիության խորհրդի՝ հուլիսի 15-ին Բրյուսելում կայանալիք պլանային նիստում կքննարկվի Իրանի միջուկային գործունեությունը, ներառյալ նրա կողմից ուրանի՝ 3,67 տոկոսից բարձր մակարդակի հարստացումը: Այդ մասին հաղորդել Է Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը հուլիսի 8-ին Եվրահանձնաժողովում կայացած ճեպազրույցում, տեղեկացնոում Է «Արմենպրես»-ը:
Նա նաեւ նշել Է, որ ԵՄ-ն «մշտական շփման մեջ Է ԳՀՀՊ-ի (Իրանի միջուկային ծրագրի շուրջը Գործողությունների համատեղ համապարփակ պլանի – ծանոթ. խմբ.) մասնակիցների հետ այդ գործարքի շրջանակներում հետագա քայլերի վերաբերյալ, ներառյալ ԳՀՀՊ-ի Համատեղ հանձնաժողովի նիստի անցկացումը նախարարների մկարդակով, բայց այդ հանդիպման օրն առայժմ նշանակված չԷ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: