Երևանի քաղաքապետարանի շենքի դիմաց բողոքում են աղբահանության վիճակից

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի շենքի դիմաց մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին իրականացնում` պահանջելով պատշաճ իրականացնել քաղաքի մաքրությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ակցիայի մասնակիցները ի նշան բողոքի հավաքել էին մոտակա շենքերից մեկի աղբն ու բերել քաղաքապետարան:

Ակցիայի մասնակիցները նշում են, որ այդ հատվածում աղբահանությունը արդեն 21 օր չի իրականացվել։ Նրանք կոչ են անում քաղաքացիներին միանալ ակցիային և մաքրել քաղաքը աղբից:

Ակցիայի մասնակիցները նաև փորձում էին աղբը քաղաքապետարանի շենք տանել, սակայն քաղաքապետարանի աշխատակիցները թույլ չտվեցին դա անել:

Ոստիկանության աշխատակիցները 3 քաղաքացու բերման ենթարկեցին:

Հայերեն English Français Русский