Հասարակական

Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով կմեկնի Բելառուս

1 րոպեի ընթերցում

Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով կմեկնի Բելառուս

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հուլիսի 8-10-ը աշխատանքային այցով կմեկնի

Բելառուսի Հանրապետություն։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Մինսկում նախարար Պապիկյանը ԲՀ տրանսպորտի և հաղորդակցության նախարար Ա.Ն. Ավրամենկոյի հետ կքննարկի երկու երկրների միջև օդային հաղորդակցության ոլորտում համագործակցության խորացմանը, առևտրաշրջանառության դիվերսիֆիկացմանը, բեռների միջազգային ավտոմոբիլային փոխադրումների կանոնակարգմանն առնչվող հարցեր։

Բելառուսի Հանրապետությունում նախարար Սուրեն Պապիկյանը պաշտոնական հանդիպումներից զատ այցեր կունենա մի շարք մեքենաշինական ձեռնարկություններ, որոնց ընթացքում գործընկերների հետ կքննարկվեն երկկողմ

հետաքրքրություն ներկայացնող հարցեր, մասնավորապես «Բրեմինո-Օրշա» մուլտիմոդալ արդյունաբերական և լոգիստիկ համալիրի, բելառուսական «Բելավիա» ավիաընկերության տոմսերի գնագոյացման, բեռնափոխադրման ու ուղևորահոսքի վերաբերյալ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում