Տարածաշրջանային

Ռուսական C-400 համակարգերը հաջորդ շաբաթ կլինեն Թուրքիայում

1 րոպեի ընթերցում

Ռուսական C-400 համակարգերը հաջորդ շաբաթ կլինեն Թուրքիայում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերը հուլիսի 7-ին կտեղադրվեն երկու բեռնատար օդանավի մեջ և հաջորդ շաբաթ կուղարկվեն Թուրքիա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Haberturk հեռուստաալիքը:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը հայտարարել էր, որ մոտ օրերս C-400 համակարգերը կբերվեն երկիր:

Թուրքական հեռուստաալիքի տվյալներով՝ Ռուսաստանից 9 հոգուց բաղկացած հատուկ տեխնիկական խումբն արդեն ժամանել է Թուրքիա՝ համակարգերը տեղադրելու նպատակով: Արդեն հուլիսի 8-ին կժամանի երկրորդ խումբը:

Թուրքիայի կողմից ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերումը սկանդալ էր առաջացրել այդ երկրի և Միացյալ Նահանգների միջև: ԱՄՆ-ից պահանջում էին հրաժարվել գործարքից և փոխարենը գնել Patriot համակարգերը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում