Կառավարությունն ամբողջությամբ մարելու է ջրօգտագործողների ընկերությունների կուտակած պարտքերը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,4 ՀՈՒԼԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կառավարությունը մարելու է ջրօգտագործող ընկերությունների 4 միլիարդ 87 միլիոն կրեդիտորական պարտավորությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառավարությունն այսպիսի որոշում ընդունեց հուլիսի 4-ի նիստում: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է 2019 թվականի ոռոգման շրջանը պատշաճ և արդյունավետ կազմակերպելու անհրաժեշտությամբ:

«Սա մեր ամենախնդրահարույց համակարգերից մեկն է, որտեղ տարիներ շարունակ կուտակվել են հսկայական պարտքեր։ Վերջին շրջանում բազմաթիվ աղմկահարույց բացահայտումներ են կատարվել պատկան մարմինների կողմից։ Ջրօգտագործողների ընկերությունների դեռևս անցած տարիներից կուտակած պարտքից զատ, 2018 թվականի ընթացքում կուտակած պարտքերը կազմել են 6 միլիարդ 941 միլիոն դրամ՝ «Ամերիաբանկ» ընկերությանը վարկի տեսքով։ Տարիներ շարունակ ջրօգտագործողների ընկերությունները ՀԷՑ-ին պարտքը մարելու համար տարեվերջին դիմել են բանկերին և ստացած գումարը մյուս տարվա ստացած դոտացիայով փորձել են փոխհատուցել ու ամեն տարվա մեկնարկին համակարգը մարել է նախորդ տարվա պարտքը»,- նշեց Պապիկյանը։

Ըստ նախարարի՝ այս տարի էլ բացառություն չի եղել, և Կառավարության կողմից տրամադրված 7 միլիարդ 435 միլիոն դրամն ուղղվել է նախորդ տարվանից մնացած պարտքի մարմանը, բայց այն բավարար չի եղել տարին զրոյական մեկնարկելու համար։

«Կառավարությունը նախադեպ չունեցող քայլ է կատարում այս պահին առկա 4 միլիարդ 87 միլիոն կրեդիտորական պարտավորությունները մարելու և զրոյացնելու համար, և առաջարկում ենք գումար տրամադրել համակարգին։ Սա բերելու է նրան, որ աշնանը համակարգը մտնելու է նոր տարի այլևս զրոյական պարտքով, ինչը համակարգի առողջացման հնարավորություն է ստեղծելու»,- ասաց Պապիկյանը։

Հայերեն Русский

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին

Ռուսաստանի և Եգիպտոսի նախագահները քննարկել են խոշոր նախագծերի իրականացումը

«Tour of Armenia»-ի երկրորդ օրը շուրջ 177 կմ երկարությամբ երթուղին առաջինը հաղթահարել է իտալացի Ֆեդերիկո Իակոմոնին

Իրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը Հորմուզում

Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի միջև հանդիպում է կայացել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը մերժել է էվթանազիայի մասին օրինագիծը

Ռուսաստանի Դաշնության և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահները հանդիպել են

Կյանքից հեռացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդը

Հութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասին

Մանվել Քեշիշյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետի պաշտոնից