Նվազագույն աշխատավարձի բարձրացումը կվերաբերի ավելի շատ մարդկանց, քան արդեն հայտարարված 80 հազարը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նվազագույն աշխատավարձը պետք է լինի այն մակարդակի վրա, որում գտնվում է սպառողական զամբյուղի արժեքը: Այլապես դրա գոյությունն անիմաստ է դառնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Երևանում անցկացվող քննարկմանը նշեց ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Բաբկեն Թունյանը, ով նվազագույն աշխատավարձը 55 հազարից 63 հազար դրամ դարձնելու առաջարկ ներկայացնողներից մեկն է:

«Թե չէ ստացվում է, որ մարդուն կենսապահովման նվազագույն պայմաններն ապահովելու համար անհրաժեշտ է «իքս» գումար, ու մենք որպես նվազագույն աշխատավարձ տալիս ենք դրանից ցածր: Դա ճիշտ չէ»,- ասաց Բաբկեն Թունյանը:

Նա նշեց, որ նվազագույն աշխատավարձը 63 հազար դարձնելու հարցի հետ կապված Ազգային ժողովում կա կոնսենսուս: Ինչ վերաբերում է կառավարության՝ նվազագույն աշխատավարձը 68 հազար դարձնելու առաջարկին, ապա դա կքննարկվի:

«Ինչու ենք մենք 68 հազար դրամին մի քիչ կասկածով վերաբերվում, որովհետև դա ավտոմատ բերելու է բազային աշխատավարձերի բարձրացման, դրա հետ կապված բարձրանալու է պետական պաշտոնյաների աշխատավարձերը: Գիտեք, այդտեղ սանդղակներ կան, օրինակ, պատգամավորը ստանում է բազային աշխատավարձի տասնապատիկը»,-ասաց պատգամավորը: Նրա խոսքով, եթե կառավարությունը մեխանիզմ առաջարկի, որ բազային աշխատավարձը մնա անփոփոխ, ինչպես նաև ներկայացնի դրա հարկաբյուջետային ռիսկերն ու գործատուների վրա ազդեցությունը, ապա պատգամավորները հաճույքով կընդունեն 68 հազար դրամը:

Բաբկեն Թունյանը նշեց, որ իրականում աշխատավարձի բարձրացումն ավելի շատ մարդու է առնչվում, քան նշվում է այդ 80 հազարը (նվազագույն աշխատավարձի բարձրացումը պետական ոլորտում կվերաբերի շուրջ 35 հազար մարդու, իսկ մասնավոր ոլորտում՝ շուրջ 45 հազար), որովհետև, օրինակ, 60 հազար ստացող մարդու աշխատավարձը ևս պետք է դառնա 68 հազար:

Հայերեն

Աննա Հակոբյանի՝ իր կյանքի նկատմամբ սպառնալիքների վերաբերյալ հաղորդումն ուսումնասիրման փուլում է. ՔԿ

Հայաստանում վերջին տարիներին գրանցված տնտեսական բարձր աճի օգուտները հավասարապես հասանելի չեն երկրի բոլոր բնակիչներին. Համաշխարհային բանկ

Ֆրանսիայի հարավ-արևմուտքում 126 հրշեջ է տուժել կրակի դեմ պայքարի ժամանակ

ՀՀ փոխվարչապետն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ

Իրաքի վարչապետն Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի հարվածների պատճառով

Հայաստանում կայանալիք COP17-ի Կանաչ գոտին կհյուրընկալի գիտական, մշակութային և բնապահպանական հարյուրավոր նախաձեռնություններ

Բազմազան ուտեստներ, համերգային ծրագիր. Ստեփանավանը կհյուրընկալի Խորովածի փառատոնը

Քննությամբ պարզվել է՝ տեղի ունեցածը սպանություն է, ոչ թե հանկարծամահություն. անձը կալանավորվել է

Լեհաստանն Ուկրաինային առաջարկել է Patriot հրթիռներ արտադրել իր տարածքում

Իրանից գազի ծավալներն ավելացնելու հնարավորություններ կան. Խուդաթյան