1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 4-ին 6,5 մագնիտուդով երկրաշարժ Է գրանցվել Կանադայի հարավ - արեւմտյան մասում՝ Վանկուվեր կղզու մերձակայքում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել Է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը:
Երկրաշարժի օջախն ընած Է 10 կիլոմետր խորության վրա, Էպիկենտրոնը գտնվում Է Պորտ Հարդի քաղաքից մոտավորապես 225 կիլոմետր դեպի հյուսիս - արեւմուտք, որի բնակչությունը շուրջ 5 հազար Է:
Ավերածությունների եւ տուժածների մասին տեղեկավտություն չի ստացվել: Հնարավոր ցունամիի մասին նախազգուշացումներ չեն ստացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: