Նաղդալյանը բացառում է Արցախի հարցում միակողմանի զիջումների սցենարի գոյությունը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի համար խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորումն առաջնահերթություն է: Հայաստանը մշտապես խոսել է խաղաղության դիրքերից, սակայն սա չի նշանակում, թե խաղաղության համար պատրաստ է գնալ միակողմանի զիջումների:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հրավիրված ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորումն առաջնահերթություն է մեզ համար, քանի որ մենք չենք հավատում, թե հնարավոր է արդյունավետություն արձանագրել բանակցային գործընթացում, եթե կա տեղում իրադրության լարում։ Այն ենթադրությունը, թե Հայաստանը կարող է բանակցել սպառնալիքի ներքո, շատ վտանգավոր ենթադրություն է: Հայաստանը մշտապես խոսել է խաղաղության դիրքերից, խոսել է բոլորի համար ընդունելի լուծում գտնելու անհրաժեշտության դիրքերից, սակայն սա չի նշանակում, թե խաղաղության համար պատրաստ է գնալ միակողմանի զիջումների, որոնք վտանգի տակ են դնում Արցախի ինքնորոշման իրավունքն ու անվտանգությունը»,-ասաց Նաղդալյան ու շեշտեց ՝ այն ենթադրությունը, թե միակողմանի զիջումների սցենարն իրական է, բացառվում է:

Անդրադառնալով հունիս ամսին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպմանը՝ Նաղդալյանը նշեց, որ այդ հանդիպման ժամանակ հիմնական շեշտադրումն արվել է հանդիպմանը նախորդած ժամանակաշրջանում իրավիճակին, լարվածության թուլացմանը և վերադարձին այն իրավիճակին, որը հնարավոր էր եղել ձևավորել Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում: «Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածություններով հաստատվել էր օպերատիվ կապ, որն իր մեջ միջադեպերի կանխարգելման և դրանց արձագանքման տարրեր էր պարունակում: Ուստի հիմա անհրաժեշտություն է առաջացել ամրապնդել այդ մեխանիզմը, ինչը նշանակում է, որ անհրաժեշտ է ամրապնդել նաև հրադադարի ռեժիմը»,-ասաց նա:

Աննա Նաղդալյանը նշեց, որ այդ ամենի մասին պայմանավորվածություն ձեռք է բերվել այս տարվա Վիեննայի, ինչպես նաև 2016 թվականի Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի գագաթնաժողովների ժամանակ:

Հայերեն English Français Русский

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ