Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում Եգիպտոսի դեսպանին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բահաա Էլ Դին Բահգատ Դիսուկիի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարը և դեսպանը քննարկել են երկու երկրների միջև տնտեսական փոխգործակցության ներկա իրավիճակը և զարգացման ներուժը։ Կողմերն ընդգծել են առևտրատնտեսական տարբեր փաստաթղթերում ամրագրված նպատակները հնարավորինս արագ կյանքի կոչելու անհրաժեշտությունը։

«Ես նույնպես վստահ եմ, որ մեր երկու երկրների միջև առկա բարեկամական ջերմ հարաբերությունները թույլ են տալիս շատ ավելի ծավալուն առևտրատնտեսական հարաբերություններ ունենալ, քան հիմա է», - նշել է Տիգրան Խաչատրյանը։

Նախարարը հավելել է, որ Հայաստանի կառավարության կողմից վարվող տնտեսական քաղաքականությունը նոր հնարավորություններ կբացի եգիպտացի գործարարների համար։ Անդրադարձ է եղել նաև Հայաստանի միջոցով եգիպտական բիզնեսի համար ԵԱՏՄ շուկայում բացվող հնարավարություններին։ Կողմերը կարևորել են Հայաստանի և Եգիպտոսի գործարար համայնքների միջև շփումների համար արդյունավետ ձևաչափի սահմանումը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի ձևաչափին և հետագա կազմակերպչական աշխատանքներին առնչվող հարցեր։

Հայերեն

Սևան համայնքում «Մասնակցային բյուջետավորում-2026» ձևավորված ծրագրերն ավարտական փուլում են

ՆԱՏՕ-ն և Ուկրաինան հուշագիր են ստորագրել Կիևին DIANA ծրագրին հասանելիություն տրամադրելու մասին

Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել Արևմուտքի երկրների վրա

Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել բյուջեի շուրջ բանակցությունների ձախողումից հետո

Վերացվել է Թումայան փողոցում գտնվող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

Վարդաբլուրի միջնակարգ դպրոցի աշակերտներն այցելել են Մարդու իրավունքների պաշտպանի հաստատություն

Ամփոփվել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթը

Չինաստանն աջակցում է Իրանի ինքնիշխանության և անվտանգության պաշտպանությանը. Վան Ի

Green Rock հիմնադրամը Փարիզում մրցանակ է ստացել Դիլիջանում վերարտադրելի զարգացման մոդելի համար

Ադրբեջանը հայտնել է Իրանից թմրանյութերի ներկրման փորձ կանխելու մասին, վնասազերծվել են ԱԹՍ-ներ