Իրանը հուլիսի 7-ից հետո կրճատում Է միջուկային գործարքի շուրջն իր պարտավորությունները. Tasnim

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը հուլիսի 7-ից հետո կշարունակի կրճատել իր պատավորություններն իրանական միջուկային ծրագրի շուրջը Համատեղ համակարփակ պլանի գործողությունների (ՀՀՊԳ) շրջանակներում՝ չնայած INSTEX եվրոպական միջբանային մեխանիզմի գործարկմանը: Այս մասին հուլիսի 1-ին հաղորդել Է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նշվում Է, որ միջուկային գործարքի մասնակից եվրոպական երկրների գործողությունները, ներառյալ INSTEX-ի գործարկումը, բավական չԷ համաձայնագրի շրջանակներում Իրանի շահերն ապահովելու համար: ՀՀՊԳ-ի շրջանակներում պարտավորությունների կատարման կրճատման երկրորդ փուլի իրականացման մասին մի քանի օրվա ընթացքում կհայտնի Իրանի Ատոմային Էներգիայի կազմակերպությունը: Հունիսի 28-ին Վիեննայում կայացած հանիպմանը Եվրամիության երկրները հաստատել են INSTEX միջբանկային մեխանիզմի գործարկումը, որը տեսականորեն հնարավորություն կընձեռի Իրանի հետ հաշվարկներ իրականացնել՝ շրջանցելով ամերիկյան պատժամիջոցները եւ այն պայմաններում, երբ Թեհրանն անջատված Է SWIFT-ից (տեղեկատվության հաղորդման եւ վճարումների կատարման միջազգային միջբանակյին համակարգից): Սակայն առայժմ INSTEX-ը ներառում Է սոսկ ԵՄ-ի երկրների մի մասը եւ տարածվում Է դեղորայքի եւ պարենի առեւտրի վրա, որոնց չեն վերաբերել ԱՄՆ-ի սահմանափակիչ միջոցները, բայց չեն կարողացել կանոնավորապես մատակարարվել Իրանին երկրի բանկային մեկուսացման պատճառով: Թեհրանը հայտարարում Է, որ ֆինանսական հաշվարկների այդ մեխանիզմի լիարժեք աշխատանքի համար Եվրամիությունը պետք Է իրանական նավթ գնի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով դատախազությունը դիմել է ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա

230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում

Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին

Բաքուն և Եվրամիությունը քննարկել են համագործակցությունն ու Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին

Հունիսի 26-ի միջոցառումների անոնս

Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում