Էլինա Դանիելյանը հաղթել է արագ շախմատի մրցաշարում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանցի գրոսմայստեր Էլինա Դանիելյանը հաղթել է արագ շախմատի Women Speed Chess Championship մրցաշարում, հաղորդում է «Արմենպրես»-ը։

Ինչպես տեղեկացնում է chess.com-ը, երբ Էլինա Դանիելյանը հաղթեց ընտրական բաց մրցաշարում և նվաճեց Women Speed Chess Championship-ին մասնակցելու իրավունք, քչերը կարող էին ենթադրել, որ հենց նա կդառնա չեմպիոն, բայց հենց այդպես էլ եղավ Ռուսաստանը ներկայացնող Վալենտինա Գունինայի նկատմամբ 15-13 հաշվով հաղթանակից հետո։

«Մրցախաղի ընթացքում Դանիելյանը հետ է բերել չորս միավորի կորուստը, իսկ նրա հակառակորդը բախվել է կապի հետ կապված խնդիրների։ Հաղթանակը հայաստանցի գրոսմայստերին բերել է 4,607 ԱՄՆ դոլար և հրավեր մասնակցելու արագ շախմատի գլխավոր առաջնությանը և ՖԻԴԵ-ի մեծ շվերցարական մրցաշարին, որը հոկտեմբերին կանցկացվի Մեն կղզում։ Երկրորդ տեղը գրաված Գունինան շահել է 1,393 դոլար»,- հայտնում է աղբյուրը՝ հավելելով, որ եզրափակչին միջամտել են արտաքին գործոններ։

«Գունինան, հանգստանալիս է եղել ինդոնեզական Բալի կղզում, և տախտակի առջև է նստել կեսգիշերից հետո։ Ավելի կարևոր է, որ նա ունեցել է համացանցին միացման հետ կապված խնդիրներ, և արդյունքում երկու պարտիա պարտվել է կապի ընդհատման պատճառով։ Դժվար է ասել, արդյոք այդ պարտությունները վճռական հարված են դարձել, բայց դրանք, որոշակիորեն, ազդել են հաշվի և Գունինայի տրամադրության վրա։

Մրցախաղից հետո Դանիելյանն ասել է, որ իր «բախտը բերել է», բայց պարզ է, որ նրան ոչ մի կերպ չի կարելի մեղադրել հակառակորդի խնդիրների համար»,- ընդգծում է շախմատային կայքը։

Հայերեն العربية Русский

Էներգետիկ առևտուրը չպետք է բացառություն լինի Հայաստան-Ադրբեջան երկկողմ առևտրից. Եղոյան

Պուտինը խոստացել է հայելային պատասխան տալ ռուսական առևտրային նավերի բռնագրավմանը

Հայաստանը նոր ատոմակայան կառուցելու շուրջ բանակցություններ է վարում. Եղոյան

Ucom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով

«Ուժեղ Հայաստան»-ը Հայկ Ֆարմանյանին առաջադրել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու

Ստորագրված փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը չկա. Եղոյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին

Ռուսաստանն ուկրաինական ավելի քան 500 ԱԹՍ է խոցել. կան զոհեր և վիրավորներ

Հարկային ապառքների գոյացման կանխարգելումը՝ արդյունավետ հարկային վարչարարության առաջնահերթություն

Վենսը Զելենսկուն խնդրել է դադարեցնել Սև ծովում լցանավերի դեմ հարձակումները. FT

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Վիլնյուսի փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով տարածումը