Սպորտ

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ Եվրոպական խաղերի ոսկե մեդալակիր

1 րոպեի ընթերցում

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ Եվրոպական խաղերի ոսկե մեդալակիր

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Դավթյանը ոսկե մեդալ նվաճեց երկրորդ Եվրոպական խաղերի հենացատկ վարժությունում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի մրցումային վերջին օրը կայացան սպորտային մարմնամարզության առանձին վարժությունների եզրափակիչները։

Արթուր Դավթյանը հենացատկի վարժության եզրափակչում հավաքեց 15.016 միավոր և դարձավ չեմպիոն։

Հայաստանի ընտրանու մյուս անդամը` Վահագն Դավթյանը մասնակցեց օղակներ վարժության եզրափակիչին և գրանցելով 14.766 արդյունքը՝ դարձավ արծաթե մեդալակիր։

Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում են 50 երկրի մոտ 4000 մարզիկներ: Եվրոպական խաղերի շրջանակում անցկացվում են երկու մարզաձևի Եվրոպայի առաջնություններ, իսկ 8 մարզաձևերը կլինեն Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի համար որակավորում տվող: Հայաստանը Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում է 37 մարզիկով:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում