Սպորտ

Արթուր Ալեքսանյանը` Եվրոպական խաղերի չեմպիոն

1 րոպեի ընթերցում

Արթուր Ալեքսանյանը` Եվրոպական խաղերի չեմպիոն

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բազմակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանն իր մեդալների հավաքածուին ավելացրեց նաև Եվրոպական խաղերի ոսկե մեդալը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝Մինսկում ընթացող երկրորդ Եվրոպական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի 97 կգ քաշային կարգի եզրափակիչում Ալեքսանյանը գոտեմարտեց Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսանդր Գրաբովիկի հետ և 5։0 հաշվով հաղթանակ տարավ՝ նվաճելով չեմպիոնի կոչումը։

Արթուր Ալեքսանյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակիչից, որտեղ 2։1 հաշվով հաղթել է վրացի Ռեվազ Նադարեիշվիլիին։1/4 եզրափակիչում Ալեքսանյանը 3։1 հաշվով առավելության է հասել Ավստրիայի ներկայացուցիչ Դանիել Գաստլի նկատմամբ, իսկ կիսաեզրափակիչում նույն հաշվով պարտության է մատնել Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Գոլովինին։Հունահռոմեական ըմբշամարտի մրցումներում Հայաստանը ներկայացնում էին նաև Արմեն Մելիքյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ) և Մաքսիմ Մանուկյանը (87 կգ)։

Մելիքյանը պարտվել է մեկնարկում, Ասլանյանը՝ բրոնզե մեդալի համար գոտեմարտում, Մանուկյանը՝ սփոփիչ գոտեմարտում, իսկ Չալյանը դարձել է արծաթե մեդալակիր։

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում