Սպորտ

Բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը դարձավ Երկրորդ Եվրոպական խաղերի չեմպիոն

1 րոպեի ընթերցում

Բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը դարձավ Երկրորդ Եվրոպական խաղերի չեմպիոն

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը ոսկե մեդալ նվաճեց Երկրորդ Եվրոպական խաղերի 49 կգ կգ քաշային կարգում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մինսկում անցկացվող Եվրոպական խաղերի մրցումային վերջին օրը անցկացված եզրափակչում հայ բռնցքամարտիկի մրցակիցը Վրաստանի ներկայացուցիչ Սախիլ Ալահվերդովին էր։ Հովհաննիսյանի առավելությունը գրանցեցին 5 մրացավարներից 4-ը։

Ոսկի մեդալի համար հունիսի 30-ին կմենամարտի Հայաստանի հավաքականի մեկ այլ անդամ, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը։

Մինչ այս Հայաստանի համար ոսկե մեդալ էր նվաճել միայն սամբիստ Տիգրան Կիրակոսյանը։

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում