Պաշտոնական

Նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Բելառուսի Հանրապետություն

1 րոպեի ընթերցում

Նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Բելառուսի Հանրապետություն

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն հունիսի 30-ին աշխատանքային այցով կմեկնի Բելառուսի Հանրապետություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից,նախագահը ներկա կգտնվի Եվրոպական երկրորդ խաղերի փակման արարողությանը: Այցի շրջանակում նախատեսվում է նաև նախագահ Սարգսյանի հանդիպումը Բելառուսի իր գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:

Նախագահ Սարգսյանը կայցելի նաև գիտական և կրթական հաստատություններ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում