Չինաստանում պատուհանից ընկնող փոքրիկին փրկել է պատահական անցորդներից մեկը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի հարավ-արևմտյան Գույչժոու նահանգում տղամարդը վերջին պահին բռնել է պատուհանից ընկած 3-ամյա երեխային:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Daily Mail»-ին, դեպքը տեղի է ունեցել անցյալ երեքշաբթի՝ հունիսի 18-ին:

38-ամյա Չեն Հաոն աշխատանքից տուն վերադառնալիս է եղել, երբ շենքի պատշգամբներից մեկում տեսել է լացող երեխայի:

«Ես բղավում էի, որպեսզի նա չշարժվի, քանի որ նստած էր անմիջապես պատշգամբի ծայրին, բայց հետո նա ընկավ,ես վազեցի, որպեսզի բռնեմ նրան»,- ասել է Չենը տեղի լրատվամիջոցներին և հավելել, որ նրանք երկուսով ընկել են գետնին, սակայն երկուսն էլ ողջ և առողջ են:

Մայրն այդ ժամանակ միայնակ էր թողել երեխային և գնացել խանութ: Բժիշկները ստուգել են փոքրիկին և հայտնել, որ երեխան անկման հետևանքով չի տուժել:

Հայերեն Русский

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը