Life

Նյու-Յորքում 30 կիլոգրամանոց հսկա հոթ-դոգ են պատրաստել

1 րոպեի ընթերցում

Նյու-Յորքում 30 կիլոգրամանոց հսկա հոթ-դոգ են պատրաստել

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Նյու-Յորք քաղաքի բնակիչներին բախտ է վիճակվել փորձել աշխարհի ամենամեծ՝ 30 կիլոգրամանոց հոթ-դոգը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Միր-24»-ին, այն պատրաստել են տեղի սրճարաններից մեկի սեփականատերերը, ովքեր ցանկացել են հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում:

Տասնյակ հետաքրքրված անձինք 2 ժամ հետևել են խոհարարական այս շոուին: Հոթ-դոգը բարձրացնելու համար անհրաժեշտ է եղել 3 տղամարդու ուժ, քանի որ այն կշռել է 30 կգ և եղել է 150 սմ:

Ուտեստը մատուցել են մանանեխով և թթու կաղամբով ու հյուրասիրել բոլոր ցանկացողներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում