Life

Բրիտանացի գիտնականների ստեղծած թեւնոցն օգնում Է վերահսկել հույզերը

1 րոպեի ընթերցում

Բրիտանացի գիտնականների ստեղծած թեւնոցն օգնում Է վերահսկել հույզերը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի գիտնականները մշակել են թեւնոց, որը փոխում Է գույնը՝ արձագանքելով տիրոջ հուզական ֆոնի փոփոխությանը, եւ նրան օգնում Է ավելի լավ վերահսկելու իր զգացմունքները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է հոդվածում, որը հունիսի 28-ին հրապարակվել Է EurekAlert պորտալում:

Լանքասթերի համալսարանի Հաշվումների եւ հաղորդակցությունների դպրոցի հետազոտողներն ստեղծել են թեւնոցի տեսքով նախատիպ, որը, մշակողների մտահղացմամբ, կարող Է օգնել ընկճախտով, բարձր հուզականությամբ եւ երկբեւեռ խանգարումներով տառապող մարդկանց: Եթադրվում Է, որ թեւնոցի տերը կարձագանքի սարքի ազդանշաններին եւ կուժեղացնի վերահսկողությունն իր վիճակի նկատմամբ հույզերի կտրուկ փոփոխման պահերին: Սարքն աշխատում Է ինքնավար եւ համակարգչին կամ շարժական գաջեթներին միացնելու կարիք չունի:

«Խելացի սարքը, որը կարելի Է կրել (ձեռքին), փոխում Է գույնը, տաքանում, սեղմվում եւ թրթռում ձեր հուզերի սաստկանալու համեմատ եւ կարող Է գերագրգիռ խանգարումներով մարդկանց օգնել ավելի լավ վերահսկելու իենց հույզերը»,- նշված Է նյութում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում