Պաշտոնական

Շվեյցարական կարմիր խաչի մարդասիրական ծրագրերը հիմնականում ուղղված են խոցելի խմբերին. նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է կառույցի ղեկավարի հետ

1 րոպեի ընթերցում

Շվեյցարական կարմիր խաչի մարդասիրական ծրագրերը հիմնականում ուղղված են խոցելի խմբերին. նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է կառույցի ղեկավարի հետ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող` Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Շվեյցարական կարմիր խաչի նախագահ Մաթեո Փեդրազինիի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հայաստանի նախագահն իր երախտագիտությունն է հայտնել Շվեյցարական կարմիր խաչին՝ մարդասիրական գործունեության և մեր երկրում իրականացվող ծրագրերի համար, որոնք հիմնականում ուղղված են խոցելի խմբերի խնդիրների լուծմանը։

Հանդիպմանը խոսվել է նաև այս տարվա հոկտեմբեր ամսին Շվեյցարական կարմիր խաչի կողմից Ժնևում նախատեսվող բարեգործական դրամահավաքի մասին, որի հասույթն ուղղվելու է Հայաստանում և աշխարհում իրականացվող մարդասիրական ծրագրերին:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում