Վրաստանի ՆԳ նախարարն ասել Է, թե երբ պաշտոնաթող կլինի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիան, որի պաշտոնաթողությունը գրեթե մեկ շաբաթ Թբիլիսում ահանջում են հազարավոր բողոքավորներ, ասել Է, որ իր պաշտոնից կհեռանա, հենց որ իր անձը վնաս հասցնի կառավարող թիմին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Թբիլիսիում հանրահավաքների մասնակիցները Գախարիային մեղադրում են հունիսի լույս 21-ի գիշերն ակցիան դաժանորեն ցրելու մեջ, այն ժամանակ ՆԳՆ-ն ակցիայի մասնակիցների դեմ կիրառել Է արցունքաբեր գազ եւ ռետինե գնդակներ: Ոստիկանությունը ցրելու գործողությունն սկսել Է խորհրդարանի շենքի գրոհին դիմադրելուց երկու ժամ անց: Անկարգությունների հետեւանքով տուժել 240 մարդ, այդ թվում՝ 80 ոստիկան:

«Ինձ համար պաշտոնաթողությունը խնդիր չԷ, ես կարող եմ հեռանալ վաղը, վաղը չԷ մյուս օրը կամ մյուս օրը չԷ մյուս օրը: Ես այստեղ նստած չեմ պաշտոնաթողության կամ ոչ պաշտոնաթողության պատճառով: Ես այստեղ կլինեմ այնքան ժամանակ, քանի դեռ չեմ լուծել բոլոր կոնկրետ խնդիրները… Հենց որ ես՝ որպես այս (ՆԳՆ-ի ղեկավարի – խմբ.) դիրքում գործող մարդ, վնասաբեր գործոն դառնամ թիմի համար, մենք կլուծենք այդ հարցը»,- ասել Է Գախարիան՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու Է ինքը մնում այդ պաշտոնում, չնայած մարդկանց պահանջին, հաղորդել Է Sputnik-ը:

Հայերեն Русский

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը

Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները

Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները

Գինեսի 11 ռեկորդ 2025 թվականին. «Հայ-Էմ-Դյուցազնատուն» մարզական կենտրոնի սաների հաջողությունները

ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը

Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում

Հասարակական կարծիքի հարցումը վկայում է Հայաստանում ԵՄ-ի նկատմամբ ընդհանուր առմամբ դրական վերաբերմունքի մասին

ՍԴ-ի կողմից ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշում ընդունելու վերջնաժամկետը հուլիսի 4-ն է

Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի

Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման