Արայիկ Հարությունյանը կարևորում է «MAGIC» գիտաժողովի անցկացումը աստղաֆիզիկայի ոլորտում միջազգային դրական փորձ ձեռքբերելու առումով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանում հունիսի 27-ին անցկացվեց գերբարձր էներգիաների աստղաֆիզիկայի բնագավառի «MAGIC» միջազգային համագործակցության տարեկան գիտաժողովը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, միջոցառման ընթացքում «MAGIC» և «LST» միջազգային համագործակցությունների ղեկավարները ներկայացրեցին տեղեկատվություն «MAGIC» և նոր սերնդի՝ 23 մետր տրամագծով «LST» դիտակների մասին, նրանց աշխատանքի սկզբունքների, գիտական ծրագրերի, կիրառված բարձր տեխնոլոգիական լուծումների և ստացված կարևոր արդյունքների մասին։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը կարևորեց նման միջոցառման անցկացումը ոլորտը զարգացնելու առումով։

«Գիտեք, որ հատկապես այս ոլորտում մեծ ավանդույթներ ունենք, և նման համաժողովները թույլ են տալիս մեզ հավատալու, որ ապագայի հաջողությունները լինելու են և պետությունը պատրաստ է աջակցել նմանատիպ բոլոր փորձերին։ Անցած տարի Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո, պետությունը որդեգրել է գիտության զարգացման միանգամայն նոր քաղաքականություն։ Վստահ եմ, որ այս քննարկման արդյունքները օգտակար են լինելու և նոր հրապարակումներ կլինեն,ինչը թույլ կտա ավելի զարգացնել Հայաստանի գիտությունը»,- ասաց Հարությունյանը։

Գիտաժողովին մասնակցում է ավելի քան 60 գիտնական Գերմանիայից, Իտալիայից, Իսպանիայից, Շվեյցարիայից, Խորվաթիայից, Ճապոնիայից, Հնդկաստանից, Բուլղարիայից:

«MAGIC» միջազգային համագործակցության տարեկան գիտաժողովը կազմակերպել է ՀՀ ԳԱԱ ԻԿՐԱՆԵՏ կենտրոն միջազգային կազմակերպությունը: «MAGIC»-ը երկու՝ 17 մետրանոց պատկերային մթնոլորտային չերենկովյան դիտակների համակարգ է՝ տեղադրված Լա Պալմայում: «MAGIC» համագործակցությանն անդամակցում են Գերմանիայի, Իսպանիայի, Իտալիայի, Շվեյցարիայի, Ճապոնիայի, Խորվաթիայի, Ֆինլանդիայի, Լեհաստանի, Բուլղարիայի և Հայաստանի ավելի քան 20 խոշոր գիտական կազմակերպություններ և համալսարաններ: ԻԿՐԱՆԵՏ կենտրոնը 2016թ. հուլիսի 16-ից «MAGIC» միջազգային համագործակցության անդամ է:

Հայերեն العربية

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց

Ալիևը մեկնաբանել է Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին հրապարակումները

Ժամանակը որպես համահեղինակ. Wilco-ն երկրորդ տարին անընդմեջ հանդես է գալիս որպես HALDE արարողության գլխավոր գործընկեր

Իսպանիայում վաթսուն զբոսաշրջիկ է թունավորվել լողավազանում լողալուց հետո

Ըմբիշները Բաքվում կմասնակցեն Մ17 տարեկանների աշխարհի առաջնությանը