Մալթան դրական է տրամադրված Հայաստանի՝ ԵՄ-ի հետ վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկն արագացնելու հարցում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և Մալթայի արտաքին գործերի և առևտրի խթանման նախարար Կարմելո Աբելան քննարկել են բազմաթիվ օրակարգային հարցեր, որոնք վերաբերվել են բարձր տեխնոլոգիաներին, գյուղատնտեսությանը, առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը, օդային հաղորդակցության կազմակերպմանը և այլ խնդիրների: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մալթայի արտաքին գործերի և առևտրի խթանման նախարար Կարմելո Աբելայի հետ համատեղ մամուլի ժամանակ Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ասաց, որ Հայաստանը մտադրություն ունի ավելի խորացնելու Մալթայի հետ երկկողմ քաղաքական երկխոսությունը:

«Մալթան հանդիսանում է Եվրամիության անդամ և, իհարկե, Եվրամիության օրակարգը բավականին մեծ տեղ է գրավում մեր երկու երկրների օրակարգում։ Շնորհակալ ենք, որ Մալթան առաջին երկրներից էր, որը վավերացրել էր Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության պայմանագիրը: Այդ կապակցությամբ խոսել ենք նաև վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկը արագացնելու հարցի շուրջ։ Շնորհակալ եմ, որ Մալթան շատ դրական է տրամադրված այս հարցում»,- ասաց Մնացականյանը:

Նախարարը նշեց, որ թեև երկու երկրների միջև առևտրային շրջանառությունը այնքան էլ տպավորիչ չէ, սակայն կարողացել են ի հայտ բերել բազմաթիվ տարբեր ոլորտներ, որտեղ երկու երկրները շատ մեծ հետաքրքրություն են ցուցաբերել միասին աշխատելու։

«Դա վերաբերվում է Հայաստանի գերակա զարգացման օրակարգին և այն բնագավառներին, որտեղ մենք կարող ենք օգտագործել երկկողմ համագործակցությունը: Մալթան ունի զարգացման օրակարգին առնչվող շատ կարևոր և հետաքրքիր փորձ: Իհարկե, բարձր տեխնոլոգիաների, ինովացիոն զարգացման այն օրինակները և այն փորձը, որը մենք ունենք, շատ լավ հիմք է աշխատելու Մալթայի հետ»,- ասաց Հայաստանի ԱԳ նախարարը:

Նախարարը հավելեց նաև, որ Կարմելո Աբելայի հետ խոսել են արդի գյուղատնտեսության և արտադրանքի ոլորտում աշխատանքներ տանելու ուղղությամբ:

Հայերեն العربية English Русский

Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի 150 000 անօդաչու թռչող սարք և 350 հակաօդային պաշտպանության հրթիռ

Վարչապետը ծանոթացել է COP17–ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավարը կոչ է արել արդիականացնել ՄԱԿ-ը և այն ավելի արդյունավետ դարձնել

Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին

Իդրամը և Glovo-ն համագործակցության հուշագիր ստորագրեցին Բարսելոնայում

Հունիսի 19-ի միջոցառումների անոնս

Պուտինը ողջունել է ԱՄՆ-Իրան համաձայնագիրը

ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը դպրոցների ենթակայության փոփոխության հարցերը քննարկել է մարզպետարանների ներկայացուցիչների հետ

Պուտինն արդյունավետ է գնահատել Ռուսաստան-ԱՍԵԱՆ գագաթնաժողովը