Տնտեսություն

Հայաստանում մաքսատուրքից ազատման արտոնություն են տրամադրում ալկոհոլային խմիչքներ արտադրող ընկերությանը

1 րոպեի ընթերցում

 Հայաստանում մաքսատուրքից ազատման արտոնություն են տրամադրում ալկոհոլային խմիչքներ արտադրող ընկերությանը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրեց «ՄԱՆՈՒԿՅԱՆ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին որոշման նախագիծը կառավարության հունիսի 27-ի նիստում ներկայացրեց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Կազմակերպությունը ծրագիր է իրականացնում խաղողի և մրգային գինիների, կոնյակի և մրգային օղիների արտադրության ոլորտում: Արտադրությունն իրականացվելու է Կոտայքի մարզում: Ընկերությունը հիմնվել է 2013թ., սակայն արտադրությունը նախատեսում է իրականացնել 2020թ., իսկ ներկայում իրականացնում է ներդրումային աշխատանք: Արդեն իսկ իրականացրել է 1.5 մլրդ դրամ ընդհանուր արժեքով ներդրումներ: Այս արտոնության շնորհիվ նախատեսվում է իրականացնել նաև 1.3 մլրդ դրամի սարքավորումների ներկրում: Ներկայումս առկա են 4 աշխատատեղեր, պետք է ստեղծվի ևս 42-ը՝ 260 հազար դրամ միջին աշխատավարձով»,- ասաց նախարարը:

Ընկերության արտադրանքի ընդհանուր ծավալը պետք է կազմի 1.3 մլրդ դրամ, որից 300 մլն դրամի արտադրանքը կիրացվի Հայաստանի Հանրապետության տարածքում, իսկ 900 մլն դրամը կարտահանվի Եվրասիական տնտեսական միության և երրորդ երկրներ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում