ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն իր ամենամյա ելույթը երկրի խորհրդարանում անորոշ ժամանակով հետաձգել Է Վրաստանի մայրաքաղաքում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Վրաստանի խորհրդարանի ղեկավար Արչիլ Տալակվաձեն՝ հունիսի 27-ին ելույթ ունենալով օրենսդիր մարմնի բյուրոյի նիստում:
«Բոլորի համար պարզ Է, որ առկա իրավիճակում խորհրդարանում կառավարության ծրագրի պատշաճ քննարկումն անհնարին կլինի: Մենք ցանկանում ենք, որ, բացի խորհրդարանական մեծամասնությունից, հաշվետվության քննարկմանը հանգիստ ռեժիմով լիարժեք մասնակցի ընդդիմությունը»,-ասել Է Տալակվաձեն:
Վրաստանի կառավարության ղեկավարը խորհրդարանում պետք Է ելույթ ունենար հունիսի 27-ին: Պատգամավորները պլանավորում Էին լսել նախարարների կաբինետի հաշվետվությունը 2018 թվականի աշխատանքի մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: