Համահայկական խաղերին մասնակցելու հայտերի քանակով Իրանի պատվիրակությունն ամենամեծերից մեկն է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի պատվիրակությունը հայտերի քանակով այս պահի դրությամբ Համահայկական խաղերի ամենամեծ պատվիրակություններից մեկն է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի լրատվական ծառայությունից՝ անդրադառնալով լրատվամիջոցներում շրջանառվող այն տեղեկություններին, թե իբր Իրանի պատվիրակությունը չի մասնակցի Համահայկական խաղերին:

«Չնայած հայտերի ընդունման վերջնաժամկետը հուլիսի 1-ն է, Իրանից արդեն իսկ ներկայացվել է 245 հայտ, որոնցից 36-ը` Թավրիզից, 39-ը` Սպահանից և Շահինշահրից և մոտ 170 հայտ Թեհրանից: Եվս մեկ անգամ հարկ է նշել, որ հայտերի ընդունման վերջնաժամկետը հուլիսի 1-ն է, արդյունքները կամփոփվեն մինչև հուլիսի 5-ը և կհրապարակվեն: Համահայկական խաղերի մասնակիցների թիվն այս պահին մոտ 5000 է: Ամենամեծ թվով պատվիրակություններն ԱՄՆ-ից են, Ռուսաստանի Դաշնությունից, Ֆրանսիայից, Լիբանանից, Եգիպտոսից, Ավստրիայից և Իրանի Իսլամական Հանրապետությունից»,- հայտնեցին լրատվական ծառայությունից:

Մամուլում լուրեր են շրջանառվում, թե Իրանի պատվիրակությունը չի մասնակցի Համահայկական խաղերին, քանի որ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը կայանալու է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում: Որպես պատճառ նշվում է այն հանգամանքը, թե «Իրանի իշխանությունները չեն ցանկանում հարաբերությունները փչացնել Ադրբեջանի հետ»:

Համահայկական 7-րդ խաղերի բացման արարողությունը տեղի կունենա Ստեփանակերտում` օգոստոսի 6-ին:

Հայերեն العربية English Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները