Հասարակական

«Արմենիա» ավիաընկերությունն ստացել է Երևան-Մոսկվա-Երևան ուղիղ կանոնավոր չվերթերի թույլտվություն

1 րոպեի ընթերցում

«Արմենիա» ավիաընկերությունն ստացել է Երևան-Մոսկվա-Երևան ուղիղ կանոնավոր չվերթերի թույլտվություն

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենիա» ավիաընկերությունն ռուսական կողմից ստացել է Երևան-Մոսկվա-Երևան ուղիղ կանոնավոր չվերթեր իրականացնելու թույլտվություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը, այժմընթանում են նոր ՝ Boeing 737-700 օդանավի Հայաստանում գրանցելու գործընթացը, որն, ըստ պլանավորվածի, Երևանում պետք է լինի հուլիսի 8-ին, ինչպես նաև վաճառքի կազմակերպումը:

Օրեկան իրականացվելու է 2 չվերթ, որոնք համադրվեելու են ավիաընկերության գործընկեր «Վրացական ավիաուղիների» Երևան-Թբիլիսի-Երևան չվերթների հետ:

Ըստ հաստատված չվացուցակի՝ դեպի Թբիլիսի և հակառակ ուղղությամբ մեկնող տրանզիտ ուղևորների սպասելաժամանակը Երևանում կազմելու է ընդամենը 50 րոպե:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում