Հասարակական

Սուրեն Պապիկյանն անցկացրել է էներգետիկ ոլորտում իրականացվող ծրագրերի կառավարման խորհրդի նիստ

2 րոպեի ընթերցում

Սուրեն Պապիկյանն անցկացրել է էներգետիկ ոլորտում իրականացվող ծրագրերի կառավարման խորհրդի նիստ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի գլխավարությամբ տեղի է ունեցել օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համակարգին տրամադրված վարկային ու դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող ծրագրերի կառավարման խորհրդի նիստ,որին մասնակցել են նախարարության ոլորտային պատասխանատուներ,ինչպես նաև համակարգի մի շարք ընկերությունների ղեկավարներ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նիստի ընթացքում քննարկվել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի շրջանակներում իրականացվելիք անվտանգության միջոցառումներին, սարքավորումների արդիականացմանն ումրցութային գործընթացներին վերաբերող հարցեր։

Օրակարգային հարցերի թվում համակարգի ընկերությունների ղեկավարների կողմից ներկայացվել են այս տարվա առաջին եռամսյակում իրականացված աշխատանքները։

Նախարար Սուրեն Պապիկյանը կարևորել է նախատեսված միջոցառումները բարձր մակարդակով իրականացնելու անհրաժեշտությունը, միաժամանակ հորդորել խորհրդի անդամներին հետագա աշխատանքներում լինել առավել հետևողական՝ վերհանված թերություններն ու բացթողումները շտկելու և բացառելու ուղղությամբ։

Նիստի արդյունքներով նախարարի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում