Աննա Հակոբյանը Մեխակավանում կհանդիպի զինվորների հետ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանը մի քանի տասնյակ սպաների կանանց հրավերով Արցախում է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետի տիկինը «ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ մեկնում է Մեխակավան՝ ինչպես սպաների կանանց, այնպես էլ զինվորների հետ հանդիպման։ Գրառմանը կից վարչապետի տիկինը լուսանկար է հրապարակել Արցախի խորհրդանիշը դարձած «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի տարածքից՝ «Նաիրիան» բրենդի հագուստով: «Մինչ ճանապարհ մեկնելը չէի կարող կանգառ չանել Արցախի խորհրդանիշի մոտ»,-կից գրել է Հակոբյանը: