Սպորտ

Սամբիստ Տիգրան Կիրակոսյանը դարձավ Եվրոպական խաղերի հաղթող

1 րոպեի ընթերցում

Սամբիստ Տիգրան Կիրակոսյանը դարձավ Եվրոպական խաղերի հաղթող

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական երկրորդ խաղերում Հայաստանն առաջին ոսկե մեդալ նվաճեց սամբո մրցաձևում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի սամբո մրցաձևի 52 կգ քաշային կարգում եզրափակիչ էր դուրս եկել Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Կիրակոսյանը: Վերջինս ուժերն էր չափում ադրբեջանցի Ագհասիֆ Սամադովի հետ: Հայ մարզիկը գերազանցեց մրցակցին 4:0 հաշվով և դարձավ Եվրոպական երկրորդ խաղերի ոսկե մեդալակիր՝ միաժամանակ առաջին ոսկե մեդալը նվաճելով Հայաստանի հավաքականի համար:

Ավելի վաղ արծաթե մեդալակիր էր դարձել սամբիստ Դավիթ Գրիգորյանը, իսկ Արսեն Ղազարյանը՝ բրոնզե:

Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում են 50 երկրի մոտ 4000 մարզիկներ: Եվրոպական խաղերի շրջանակում անցկացվում են երկու մարզաձևի Եվրոպայի առաջնություններ, իսկ 8 մարզաձևերը կլինեն Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի համար որակավորում տվող: Հայաստանը Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում է 37 մարզիկով:

Լուսանկարը՝ Armnoc

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում