Պաշտոնական

Ղազախստանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Արմեն Սարգսյանին

1 րոպեի ընթերցում

Ղազախստանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Արմեն Սարգսյանին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից,ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Բարձր պրոֆեսիոնալիզմը, պետական կառավարման հարուստ փորձը, Հայաստանի շահերին և գործին ծառայելն արդարացիորեն Ձեզ արժանացրել են անկեղծ հարգանքի և մեծ հեղինակության՝ ինչպես Ձեր հայրենակիցների շրջանում, այնպես էլ արտերկրում:

Ցանկանում եմ հատկապես ընդգծել Ձեր անձնական ներդրումը Ղազախստանի ու Հայաստանի միջև բարեկամության և բազմակողմ համագործակցության ամրապնդման գործում: Համոզված եմ, որ ղազախա-հայկական համատեղ ջանքերը կշարունակվեն՝ հանուն փոխշահավետ երկկողմ գործընկերության ամրապնդման»։

Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նախագահ Սարգսյանին մաղթել է հաջողություններ պատասխանատու աշխատանքում՝ ի շահ բարեկամ Հայաստանի բարօրության։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում