ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կմեկնի Բիշքեկ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հունիսի 26-27-ը կլինի Բիշքեկում՝ ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստին մասնակցելու նպատակով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ անվտանգության Խորհրդի քարտուղարի մամուլի ծառայությունից: