Ֆերնանդո Տորեսը հայտարարել է կարիերան ավարտելու մասին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Ֆերնանդո Տորեսը կավարտի պրոֆեսիոնալ կարիերան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ֆուտբոլիստը: «18 հրաշալի տարիներ անցկացնելով ֆուտբոլում, որոշել եմ ավարտել պրոֆեսիոնալ կարիերաս»,-գրել է նա: Իսպանացին այժմ հանդես է գալիս ճապոնական «Սագան Տոուս» ակումբում, որին միացել էր 2018 թվականին:

Իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում Տորես հանդես է եկել Մադրիդի «Ատլետիկո», «Լիվերպուլ», «Չելսի», «Միլան» ակումբներում: 2008 և 2012 թվականների Իսպանիայի ընտրանու կազմում դարձել է Եվրոպայի և 2010 թվականին աշխարհի առաջնության չեմպիոն:

Հայերեն Français

Յոհաննեսբուրգում զանգվածային կրակոցներից 12 մարդ է զոհվել. կասկածյալները փախուստի մեջ են

Գերմանիան ևս 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային զինամթերք մատակարարելու համար

ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել միգրացիոն ծառայությունների համար 70 միլիարդ դոլարի հատկացմանը

Պեսկովը չի բացառել Փաշինյան-Պուտին հանդիպման հնարավորությունը ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումից հետո

Որևէ մեկը ձայնագրությունը կասկածի տակ չի դրել ու չի պահանջել փորձաքննություն․ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Իրականության հետ որևէ կապ չունի․ Հակակոռուպցիոն կոմիտեն բոլոր քաղաքացիներին գաղտնալսելու մասին

ՍԴՀԿ Կենտրոնական Վարչությունն ընտրությունների կապակցությամբ շնորհավորել է ՀՀ բոլոր քաղաքացիներին

Արփունքում 2018-2025 թվականներին իրականացված սոցիալ-տնտեսական նշանակության 7 ծրագիր համար հատկացվել է 1 մլրդ 425 մլն 957 հազար դրամ

Վարդենիսի և Վալգայի ուսումնական հաստատությունները համագործակցում են

Խիստ ցանկալի կլինի, որ Արթուր Օսիպյանի խափանման միջոցը փոխվի. Սրբուհի Գալյան