Իրանն ԱՄՆ-ից նախազգուշացում Է ստացել պլանավորվող հարվածի մասին. Reuters

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի ղեկավարությունը հունիսի լույս 21-ի գիշերն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփից նախազգուշացում Է ստացել Իրանի դեմ պլանավորվող ամերիկյան հարվածի վերաբերյալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իրանական կառավարական աղբյուրներ:

Նրանց տվյալներով՝ Թրամփն Իրանից պահանջել Է ԱՄՆ-ի հետ բանակցություններ սկսել հատկացված ժամկետում: Իրանն սպառնալիքին ի պատասխան ԱՄՆ-ին նախազգուշացրել Է երկրին հարվածի «տարածաշրջանային ու միջազգային» հետեւանքների ռիսկի մասին: Թրամփի ուղերձը եւ Իրանի պատասխանը փոխանցվել են Օմանի միջնորդությամբ:

«Իր ուղերձում Թրամփը համյտարարել Է, որ ինքը դեմ Է Իրանի հետ ցանկացած պատերազմի, եւ որ ինքը ցանկանում Է Թեհրանի հետ բանակցություններ վարել շատ հարցերի շուրջ,-հայտնել Է գործակալության իրանական աղբյուրը:-Նա կարճ ժամանակ Է հատկացրել մեր պատասխանն ստանալու համար, բայց Իրանի անմիջական պատասխանը եղել Է այն, որ այդ հարցի վերաբերյալ որոշում պետք Է ընդունի գերագույն ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին»:

«Մենք պարզորոշ հասկանալ տվեցինք, որ առաջնորդը դեմ Է ցանկացած բանակցությունների, բայց հաղորդագրությունը կփոխանցվի Խամենեիին՝ որոշում ընդունելու համար,- Reuters-ին հայտնել Է իրանական մեկ այլ պաշտոնական աղբյուր:-Սակայն մենք օմանցի պաշտոնատարներին ասացինք, որ Իրանի դեմ ցանկացած գրոհ կունենա տարածաշրջանային ու միջազգային հետեւանքներ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն English Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան