Ոստիկանությունը ցրել Է հանրահավաքը Թբիլիսիում, տուժել Է 50-ից ավելի մարդ, կան տասնյակ ձերբակալվածներ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանությունը լույս հունիսի 21-ի գիշերը ցրել Է բազմահազարանոց հանրահավաքը Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ: Վրաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ տուժել Է 52 մարդ, այդ թվում՝ 38 ոստիկան: Հիվանդանոցներ Է տեղափոխվել մի քանի տասնյակ մարդ: Ոստիկանությունը հանրահավաքի մասնակիցների դեմ կիրառել Է ջրանետներ, ռետինե փամփուշտներ եւ արցունքաբեր գազ:

Ինչպես հայտնել են վրացական ԶԼՄ-ները, բերման Է ենթարկվել մի քանի տասնյակ մարդ: Ցուցարարները, ընդդիմության գլխավորույթամբ, սկսել Էին խորհրդարանի շենքի մոտ՝ Ռուսթավելի պողոտայում, հավաքվել ժամը մոտավորապես 19:00-ին՝ պահանջելով Վրաստանի ՆԳ նախարար Գեորգի Գահարիայի եւ խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հրաժարականները: Ավելի ուշ նրանք խորհրդարանի շենքը գրոհելու փորձ են ձեռնարկել:

Ի վերջո սոտիկանությունը հատուկ միջոցներ Է կիրառել հանրահավաքը ցրելու համար: Ընդդիմությունը պատահածի համար մեղադրել Է իշխանություններին: Կառավարությունն իր հերթին ընդդիմախոսներին մեղադրում Է երկպառակություն բորբոքելու մեջ: Բողոքներն սկսվել են սկանդալից հետո՝ կապված Պեդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի այցի հետ, որն զբաղեցնում Է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի ղեկավարի պաշտոնը: Պատգամավորը բացել Է կազմակերպության նստաշրջանը՝ զբաղեցնելով վրացական խորհրդարանի խոսնակի աթոռը: Դրանից հետո մարդիկ սկսել են հավաքվել խորհրդարանի պատերի մոտ՝ պահանջելով պաշտոնանկ անել խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեին:

Նրան հայրենիքի դավաճան են համարել այն բանի համար, որ նա պատվավոր տեղը տվել Է Գավրիլովին: Ավելի ուշ որոշում Է ընդունվել ավարտել Գլխավոր ասամբլեայի աշխատանքը, եւ Ռուսաստանի պատվիրակությունը հեռացել Է Վրաստանից: «Վրացական երազանք- Դեմոկրատական Վրաստան» իշխող կուսակցության ներկայացուցիչները հայտարարել են, թե իրենք չգիտեին, որ Գավրիլովը պետք Է բացի նիստը, եւ կարծում են, որ սխալ Է թույլ տրվել պրոտոկոլի ծառայության կողմից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան