Սպորտ

«Արարատ-Արմենիա»-ի 3 ֆուտբոլիստ հեռացել է թիմից

1 րոպեի ընթերցում

«Արարատ-Արմենիա»-ի 3 ֆուտբոլիստ հեռացել է թիմից

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երևանի «Արարատ-Արմենիա» թիմի երեք ֆուտբոլիստներ հեռացել են ակումբից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի և ֆուտբոլիստ Սերխիո Գոնսալեսի միջև պայմանագրի ժամկետն ավարտվել է: Ինչպես նաև, երկկողմանի համաձայնությամբ լուծվել է ակումբի և ֆուտբոլիստներ Ալեքսեյ Պուստոզերովի ու Ջիովաննի Մարտինեզի միջև պայմանագրերը:

«Արարատ-Արմենիա» հուլիսի 9-ին Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակներում կմրցի շվեդական ԱԻԿ-ի հետ:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում