Արագ ռեֆորմներ նշանակում են ձախողված ռեֆորմներ. Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կառավարության հասցեին հնչող քննադատությանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հնչող կարծիքներին և քննադատություններին, թե կառավարությունը ռեֆորմները չի անում անհրաժեշտ արագությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետը թեմային անդրադարձավ ՀՀ ԱԺ-ում 2018 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ընթացքում ունեցած եզրափակիչ ելույթում:

«Ընդհանրապես ես մի այսպիսի տպավորություն ունեմ 1990-ական թվականներից, որի քաղաքական կյանքը որպես լրագրող շատ ակտիվորեն լուսաբանել եմ: Եվ իմ տպավորությունը և կարծիքն այն է, որ արագ ռեֆորմներ նշանակում են ձախողված ռեֆորմներ: 90-ականների սկզբին իմ աչքերի առաջ և իմ հոդվածներում են արտահայտված, թե մի քանի պարզապես փայլուն և ստրատեգիական նշանակության ռեֆորմներ ինչու են ձախողվել, ինչպես են ձախողվել միայն այն պատճառով, նրանց հեղինակները որոշել են և ցանկացել են ժամ առաջ դրանք ներդնել Հայաստանի Հանրապետությունում: Եվ այդ ռեֆորմները մինչև այսօր իրականություն չեն և մինչև այսօր Հայաստանի Հանրապետությունը կրում է այդ ռեֆորմների տեղի չունենալու ծանրագույն հետևանքները»,- ասաց ՀՀ վարչապետը:

Նրա խոսքով՝ եթե այս առումով նայենք, այդ քննադատությունը հիմնավոր է, բայց ոչ թե որպես քննադատություն, այլ որպես աշխարհայացքային ընկալում: «Ես ուզում եմ անկեղծ խոստովանել, որ մեր քաղաքական թիմը, այո, այդպիսի նկատառում և միտում ունի, և այդ միտումը մի անգամ շատ փայլուն ձևով ձևակերպել է Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը իր հարցազրույցներից մեկում՝ ասելով, որ «արագը դանդաղն է, բայց առանց ընդհատումների»: Այսինքն, շատ կարևոր է չշտապել, ափալ-թափալ գործողություններ չանել»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Հայերեն English Français Русский

Հարյուրավոր միգրանտներ 24 ժամվա ընթացքում Սեուտայից վերադարձել են Մարոկկո

Ըմբիշ Սամվել Տերտերյանը դարձել է Մ20 տարեկանների ԱԱ-ի ոսկե մեդալակիր

Իսրայելական ինքնաթիռներն ու հրետանին հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային բնակավայրերին

Իրաքը գնահատել է Սիրիայի տարածքով անցնող և Հորմուզի նեղուցը շրջանցող նավթամուղի արժեքը

ՀՀ վարչապետի հանձնարարականով՝ Ճանապարհային դեպարտամենտը յուրաքանչյուր տարի Գյումրիում նախատեսում է նորոգել 25 կիլոմետր ճանապարհ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը աշխատանքային այցով Շիրակի մարզում էր

Գերմանիայի բանակն օգնում է մարել անտառային հրդեհը Բելգիայում, որը բռնկվել է գերմանական սահմանի մոտ

Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարը Նեթանյահուին մեղադրել է Գազայում կարգավորման գործընթացը տապալելու փորձի մեջ

ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 81 դեպք, որոնց հետևանքով պետությանը հասցվել է 1,4 միլիարդ դրամի վնաս

Ստուգումներ են ընթանում «Արտ Լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում. երկուսում հայտնաբերվել են խախտումներ