Ռոուհանին նվազագույն պատասխան միջոցն Է համարել Իրանի հրաժարումը միջուկային գործարքի առանձին արտավորություններից
1 րոպեի ընթերցում
![Ռոուհանին նվազագույն պատասխան միջոցն Է համարել Իրանի հրաժարումը միջուկային գործարքի առանձին արտավորություններից](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/06/979009.jpg)
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շրջանակում առանձին պարտավորությունների կատարումից հրաժարվելը «նվազագույն միջոցն» Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 19-ին հայտարարել Է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:
«Մի քանի երկրների հայտարարություններին հակառակ, մեր քայլերը նվազագույն միջոցներն են, որոնց մենք դիմել ենք: ԳՀՀԾ-ի մյուս մասնակիցները չեն կատարում համաձայնագրի շրջանակում իրենց ստանձնած պարտավորությունները»,- ISNA գործակալությունը մեջբերում Է նախագահի խոսքը: Նա նշել Է, որ «ԳՀՀԾ-ի բովանդակությունը միտված Է մնացած աշխարհի հետ Իրանի տնտեսական ու առեւտրական կապերը կարգավորելուն»:
Ռոուհանին հավելել Է, որ Թեհրանը մտադիր չԷ բանակցություններ վարել Վաշինգտոնի հետ, եթե նա շարունակի իր վրա ճնշում գործադրել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: