Նոր չվերթ Սանկտ Պետերբուրգ-Երևան ուղղությամբ. Քաղավիացիայի կոմիտեն մրցակցության տեսանկյունից այն կարևոր է համարում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուտով Սանկտ Պետերբուրգ-Երևան և հակառակ ուղղությամբ ավիափոխադրում կիրականացնի ևս մեկ ավիաընկերություն: Ռուսական «Կոմերսանտ»-ը տեղեկացնում է, որ «Smartavia» ընկերությունը (հին անվանումն է Nordavia) հուլիսի 11-ից Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանից կիրականացնի ուղիղ չվերթներ դեպի Երևան: Թռիչքները կիրականացվեն մինչև հոկտեմբերի 25-ը: Ընկերությունից տեղեկացնում են, որ թռիչքները դեպի Երևան կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ հինգշաբթի և կիրակի օրերին:

Քաղավիացիայի կոմիտեից «Արմենպրես»-ին տեղեկացրեցին, որ ընկերությանը թույլտվությունը տրվել է մայիսի 6-ից: Կոմիտեն դրական է համարում նոր ավիափոխադրողների մուտքը հայկական շուկա, ինչը կարևոր է մրցակցության տեսանկյունից: Ներկայում Սանկտ Պետերբուրգից Երևան չվերթներ իրականացնում է «Ուրալ» ավիաընկերությունը, այժմ նոր ավիաընկերության մուտքով կլինի մրցակցություն, ինչը կարող է իր ազդեցությունն ունենալ՝ թե ծառայությունների, թե տոմսի արժեքի վրա: Կոմիտեից փոխանցեցին, որ դրանից բացի, եթե այդ ուղղությամբ մեկ ավիաընկերության առկայության դեպքում շաբաթական երկու օր էր հնարավոր թռչել, ապա այժմ, երկրորդի պարագայում, շաբաթական չորս օր կլինի թռիչքը: Արդյունքում՝ ուղևորներն ընտրության հնարավորություն կունենան օրերի, ժամերի առումով:

Հայերեն English Français Русский

Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել