Սպորտ

Գևորգ Ղազարյանը կարիերան կարող է շարունակել Ղազախստանում

1 րոպեի ընթերցում

Գևորգ Ղազարյանը կարիերան կարող է շարունակել Ղազախստանում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը կարիերան կարող է շարունակել Ղազախստանում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին փոխանցում է Sports.kz կայքը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ հայ ֆուտբոլիստի ծառայություններն առաջարկվել են մի շարք ղազախական ակումբների: Գևորգ Ղազարյանը ավելի վաղ հանդես է եկել ղազախական Կարագանդայի «Շախտյոր»-ում:

Ավարտված մրցաշրջանը Գևորգ Ղազարյանն անցկացրել է պորտուգալական «Շավիշ»-ում, որը դուրս մնաց Պորտուգալիայի բարձրագույն դիվիզիոնից: Նա աչքի ընկավ 3 գոլով և 2 գոլային փոխանցմամբ: Մրցաշրջանի ավարտին հայ ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ ավարտվել է:

Կարդացեք հոդվածը` Français
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում