Տարածաշրջանային

Վրաստանի առողջապահության նախարարը պաշտոնաթող Է եղել

1 րոպեի ընթերցում

Վրաստանի առողջապահության նախարարը պաշտոնաթող Է եղել

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի հարկադիր վերաբնակների, աշխատանքի, առողջապահության եւ սոցիալական պաշտպանության նախարար Դավիթ Սերգեենկոն հայտարարելԷ իր պաշտոնաթողության մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Սա կարճաժամկետ որոշում չԷ, դրան նախորդել են երկարատեւ կոնսուլտացիաները»,-լրագրողներին հայտնել Է Սերգեենկոն: Դրա հետ մեկտեղ նա նշել Է, որ մնում Է «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կառավարող կուսակցության անդամ: Նախնական տվյալներով՝ Սերգեենկոյին փոխարինել Է Սաչխերե քաղաքի (Իմերեթի տարածաշրջան) կլինիկայի տնօրեն Եկատերինա Տիկարիձեն: Սերգեենկոն ամենառեյտինգային նախարարներից մեկն Էր Վրաստանի կառավարությունում: Նա միակ անփոփոխ նախարարն Էր 2012 թվականից ի վեր, այսինքն՝ երկրում իշխանափոխությունից հետո:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում