«Բարսելոնա»-ն չի բանակցում Գրիզմանի հետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնական «Բարսելոնա»-ն բանակցույթյուններ չի տանում Ֆրանսիայի ազգային թիմի ֆուտբոլիստ Անտուան Գրիզմանի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին փաստել է «Բարսելոնա»-ի նախագահ Ժոզեպ Բարտոմեուն: «Միշտ էլ ասել ենք, որ նրա հետ կապի դուրս չենք եկել: Ոչ մի բանակցություն չի եղել: Առաջիկա օրերին կհետևենք, թե ինչ է կատարվելու տրանսֆերային շուկայում»,-ասել է ակումբի նախագահը:

Անտուան Գրիզմանը Մադրիդի «Ատլետիկո»-ի կազմում անցած մրցաշրջանում մասնակցել է 48 խաղի և խփել է 10 գնդակ` կատարելով նույնքան արդյունավետ փոխանցում:

Հայերեն Français