Հասարակական

Ինձ համար սկզբունքային էր, որ առաջին պաշտոնական այցը պետք է լինի Արցախ. Հայկ Մարության

1 րոպեի ընթերցում

Ինձ համար սկզբունքային էր, որ առաջին պաշտոնական այցը պետք է լինի Արցախ. Հայկ Մարության

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Արցախ կատարած այցից վերադարձել է դրական էմոցիաներով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում Մարությանը կիսվել է իր տպավորություններով։ «Ինձ համար սկզբունքային էր, որ առաջին պաշտոնական այցը պետք է լինի Արցախ` Ստեփանակերտ: Վերադարձել ենք և մեզ հետ բերել արցախցիների ջերմագույն մաղթանքները և դրական էմոցիաները, որոնցով և կիսվում եմ ձեզ հետ` սիրելի երևանցիներ»,-նշված է քաղաքապետի գրառման մեջ։

Հունիսի 13-14-ը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած պատվիրակությունը առաջին պաշտոնական այցով Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում էր։ Այցի շրջանակներում Հայկ Մարությանը հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի և Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում