Հասարակական

Երևանում անցկացված նիստի մասնակիցները հետևել են ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների վարժանքներին

1 րոպեի ընթերցում

Երևանում անցկացված նիստի մասնակիցները հետևել են ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների վարժանքներին

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում հունիսի 13-ին անցկացվածԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր դաշտային վարժվածության հարցերով համադրման կոմիտեի նիստի մասնակիցները հունիսի 14-ին այցելել են «Բաղրամյան» զորավարժարան։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի պաշտպանության նախարարությունների (պաշտպանական գերատեսչությունների) ներկայացուցիչները հետևել են ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների և Խաղաղապահ բրիգադի զինծառայողների մարտական պատրաստության վարժանքներին։ ԶՈՒ հատուկ նշանակության ստորաբաժանումները խաղարկել են մարտական հրաձգությամբ վարժանք, ներկայացրել մարզումների համար նախատեսված միջոցներն ու պայմանները։

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում