ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսման վարձը եկամտահարկով փոխհատուցելու նախագծին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուսանողների ուսման վարձը եկամտային հարկով փոխհատուցելու նախագծով սահմանված արտոնությունը կվերաբերի միայն մագիստրատուրայի և ասպիրանտուրայի սովորողներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախագիծը ԱԺ կրթության, գիտության հարցերով մշտական հանձնաժողովում ստացել է դրական եզրակացություն և կքննարկվի լիագումար նիստում:

«Քանի որ այն ինքնին հեղափոխական մոտեցում է, մենք առաջարկում ենք սկզբնական փուլում կիրառել մագիստրատուրայի և ասպիրանտուրայի դեպքում` հասկանալու, թե ինչպես է այն պրակտիկայում կիրարկվում: Եվ հետագայում, եթե հնարավոր լինի Կրթության մասին նոր օրենքի շրջանակում սահմանվի նաև բակալավրիատի համար: Կարծում ենք, որ մագիստրատուրայի դեպքում երիտասարդներն արդեն գիտակցված ընտրություն են կատարում, եթե բակալավրիատի դեպքում ծնողներին, շրջապատին լսելով ընտրել են որոշակի մասնագիտություններ, ապա մագիստրատուրայի դեպքում հասուն տարիքում գիտակցված ընտրություն կանեն: Իսկ եթե ունեն աշխատանք, օրենքի ընդունման դեպքում կստացվի, որ իրենք կարող են փաստացի անվճար սովորել համալսարանում»,-լրագրողների հետ զրույցում ներկայացրեց նախագծի համահեղինակ Սիսակ Գաբրիելյանը:

Կառավարությունը բացասական եզրակացություն էր տվել նախագծին: Գաբրիելյանի խոսքով`կառավարությունը տվել էր իր հիմնավորումները: «Սակայն մենք խորհրդարանական հանրապետություն ենք, և որոշում է խորհրդարանը: Բնականաբար անտրամաբանական կլիներ, եթե ֆինանսների նախարարության բոլոր բացասական եզրակացություն ստացած նախագծերին խորհրդարանը նույնպես բացասական եզրակացություն տար»,-նշեց նա:

Գաբրիելյանի խոսքով` գլխադասային հանձնաժողովում բոլորն արտահայտել են իրենց կարծիքները, մեծամասնությունը կողմ է եղել նախագծին, ըստ էության դեմ են արտահայտվել ֆինանսների նախարարության բացասական եզրակացությանը: Արդյունքում նախագիծը կընդգրկվի լիագումար նիստերի օրակարգում:

Նախագծով չի սահմանվում, թե ինչ միջին որակական գնահատականի (ՄՈԳ) դեպքում մագիստրատուրայի և ասպիրանտուրայի սովորողները կարող են օգտվել այդ արտոնությունից, շեմը պետք է սահմանի կառավարությունը:

Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացրել են «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ու պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

Հայերեն

Հայաստանին լոյալ ընդդիմություն ենք ուզում. ԱԺ նախագահը ներկայացրել է իշխանության մոտեցումը

ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, շուկայականից էականորեն ցածր գներով ստվերային շրջանառվող օղիների դեպքեր

Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանն ԱԱ-ի բրոնզե մեդալը կարևոր նվաճում է համարում

ԱԺ նախագահն առաջարկում է Հոկտեմբերի 27-ի գործի չբացահայտման վերաբերյալ հարցերն ուղղել Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին

«Wizz Air» ավիաընկերությունը գործարկել է չվերթներ դեպի Նիդեռլանդներ

Նիդեռլանդները ֆինանսական աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ անհետ կորած անձանց որոնման գործընթացում

Սաուդյան Արաբիան և Եմենի հութիները հայտնել են նոր հարվածների մասին

ԵՄ խորհուրդը 4,7 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային ցուցաբերված ռազմական օգնության ծախսերը փոխհատուցելու համար

Նարեկ Կարապետյանը բարձրացրել է գյուղատնտեսության նախարարություն ստեղծելու հարցը

Երևանում և Գյումրիում նախատեսվում է ապահովել կայուն շուրջօրյա ջրամատակարարում․ Առնակ Ավետիսյան