Քաղաքականություն

ՀՀ վարչապետը մեկնաբանել է Արտակ Զեյնալյանի հրաժարականը

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը մեկնաբանել է Արտակ Զեյնալյանի հրաժարականը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է արդարադատության նախարարի պաշտոնից Արտակ Զեյնալյանի հրաժարականին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետն Արտակ Զեյնալյանի հրաժարականին անդրադարձել է Shantnews-ին տված հարցազրույցում:

«Խնդիրները և միջավայրը որոշակի փոխվում են: Բոլորիդ աչքի առաջ է եղել դատաիրավական համակարգի շուրջ ձևավորված միջավայրը, և այդ միջավայրի փոփոխության արդյունքում առաջ են գալիս նաև կադրային փոփոխություններ»,- ասել է ՀՀ վարչապետը:

Հարցին, թե ի՞նչ խնդիրներ են առաջ եկել, որոնք Արտակ Զեյնալյանը չի կարող լուծել, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Կա աշխատանքի ոճի, ընկալումների, գործիքակազմի, դրանց կիրառման ինտենսիվության վերաբերյալ պատկերացումներ և պրակտիկա: Եվ այդ պատկերացումների ու պրակտիկայի գնահատման արդյունքում մենք եկել ենք այդպիսի եզրակացության»:

Արտակ Զեյնալյանը հունիսի 7-ին հրաժարական տվեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից: Հունիսի 12-ին ՀՀ նախագահի հրամանագրով Արտակ Զեյնալյանն ազատվեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում